Ազգային ժողովում քննարկվող Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով ընտրությունները կազմակերպելու համար անհրաժեշտ կլինի 16 մլն եվրո գումար։ Առաջարկվող օրինագիծը սահմանում է, որ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն, եթե մինչեւ սեպտեմբերի 1- ը անհրաժեշտ գումարը գտնվի։ ԱԺ հանրապետական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը անհրաժեշտ գումարը, կարծես գտել է։ Նա հիշեցնելով, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բազմամիլիոն պայմանագիր է պատրաստվում ստորագրել, առաջարկել է, որ նա նպաստի Հայաստանի ժողովրդավարացմանը։
Լեւոն Մարտիրոսյան. ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ