Մշակույթ

«Ոսկե ծիրան». հայկական մշակութային տոն՝ Մինսկում

marlenahovsepyan

Հայկական տոն՝ Մինսկի կենտրոնում: Նախօրեին Բելառուսի մայրաքաղաքում կայացել է հայկական մշակույթի տոն՝ «Ոսկե ծիրան» խորագրով: Ելույթ են ունեցել բազմաթիվ մշակութային խմբեր, հնչել է հայկական երգ-երաժշտություն՝ ավանդական և ժամանակակից, միջոցառման մասնակիցներն ու հյուրերը հնարավորություն են ունեցել համտեսել հայկական խոհանոցի համեղ ուտեստները:

 

zolotoy_abrikos02Բելառուսի մայրաքաղաքում անցկացված «Ոսկե ծիրան» մշակութային միջոցառումն իրականություն է դարձել առանց խոշոր հովանավորների աջակցության: Բելառուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Մինսկում ազգային մշակույթների փառատոն կազմակերպելու նախաձեռնությունը Մինսկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Անդրեյ Շորցինն է: Անցյալ տարվա սեպտեմբերին տեղի վրացական համայնքը կազմակերպել է «Թբիլիսոբա» փառատոնը:Մինսկի քաղաքային իշխանությունները Բելառուսի ազգային փոքրամասնություններին առաջարկել են ցանկության դեպքում կազմակերպել նման միջոցառում՝ խոստանալով տրամադրել տարածք և համապատասխան տեխնիկական հնարավորություններ:Առաջինն արձագանքել է հայ համայնքը:zolotoy_abrikos03

Մինսկի քաղաքային հայկական մշակութային-լուսավորչական միության նախագահ Գեորգի Եղիազարյանը «Ռադիոլուրին» հայտնեց, որ հազարավոր մարդիկ հետաքրքրություն են ցուցաբերել միջոցառման նկատմամբ։ Բելառուսի մայրաքաղաքի կենտրոնը, նրա ձեւակերպմամբ, մեկ օրով դարձել է հայկական տուն։

Գևորգ Եղիազարյանի ասում է, որ հանդիսությանը մասնակցել են միայն տեղի կոլեկտիվները: Վստահեցնում է՝ Բելառուսի հայ համայնքն ապրում է zolotoy_abrikos04ակտիվ մշակութային կյանքով:

Միջոցառումը լայնորեն լուսաբանել են  բելառուսական լրատվամիջոցները, դրան արձագանքել են սոցիալական կայքերը։ «Հայերն ու բելառուսները շատ նման են միմյանց, բայց հայերը, թերևս ավելի ընկերասեր ու անկեղծ են», «Ցանկանում ենք անպայման լինել Հայաստանում». այսպես են փառատոնին հետեւող բելառուսներն արձագանքել մշակութային այս տոնին։

Back to top button