Հասարակություն

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ոստիկանները տեսախցիկներ կկրեն

sonahakobyan

Ոստիկանությունը  գործածության մեջ է մտցնում հայրենական արտադրության նոր տեսախցիկներ, որոնք պարտադիր պետք է կրեն հանրապետության ճանապարհային ոստիկաններն իրենց համազգեստի վրա: Նոր տեսախցիկը  բացառելու է  ճանապարհային ոստիկանի միջամտությունը երթևեկության խախտումների ժամանակ։ Անդրադառնալով ոստիկանության այս նախաձեռնությանը՝ «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ  Էդուարդ Հովհաննիսյանը նկատել է, որ սա վարորդ-տեսուչ համաբերություններում կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն հնարավորությունն է, այն կզգաստացնի թե կաշառք տվողին, թե վերցնողին: Նրա այլ խնդիր է մտահոգել՝ արդյո՞ք այդ տեսախցիկները մեքենան նկարում են միայն դրսից, թե՞ նաև ներսից : Չէ որ  սրահը վարորդի տարածքն է, նրա գաղտնիությունը և դրա նկարահանելը սահմանադրական իրավունքի խախտում է:

 

Բոլոր ճանապարհային ոստիկաններն այսուհետ պետք է իրենց համազգեստի վրա կրեն տեսախցիկներ: Սա ՀՀ ոստիկանության կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն ուղղված հերթական բարեփոխումն է։ Տեսուչի համազգեստի վրա տեսախցիկներ կրելու հարցը, ի դեպ, արդեն երկու տարի է քննարկվում է և, «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի տեղեկություններով, ճանապարհային ոստիկանները համազգեստի վրա տեսախցիկներ կսկսեն կրել մոտ մեկ ամսից: Խոսելով ճանապարհային ոստիկանի համազգեստին ամրացվող տեսախցիկների դրական և բացասական կողմերի մասին՝ Էդուարդ Հովհաննիսյանը նկատեց, որ սարքի հիշողությունը 3 օր է, ինչը  կարճ ժամանակահատված է բողոքարկման համար:

Ըստ Էդուարդ Հովհաննիսյանի՝ այս նորամուծությունն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր։ Դրականն այն է, որ վարորդ-տեսուչ համաբերություններում այս նոր մեթոդը կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն հնարավորությունն է, այն կզգաստացնի թե կաշառք տվողին, թե վերցնողին: Լսենք, թե ինչպես են վարորդներն արձագանքում ոստիկանության այս քայլին:

Այստեղ թերևս կա մի խնդիր, որն անհանգստացնում է ավտովարորդների իրավապաշտպանին:  Նրան հետաքրքրում է արդյո՞ք այդ տեսախցիկները մեքենան նկարում են միայն դրսի՞ց, թե նաև ներսից : Չէ՞ որ սրահը վարորդի տարածքն է, նրա գաղտնիությունը և դրա նկարահանելը սահմանադրական իրավունքի խախտում է: «Ռադիոլուրը»  նաև ոստիկանությունից փորձեց պարզաբանում ստանալ այս փոփոխության վերաբերյալ: Այստեղ  նշեցին, որ ծրագիրը դեռ փորձնական է, այն հստակեցնելու դեպքում խոստացան պատասխանել մեր բոլոր հարցերին:

Back to top button