Մշակույթ

Aerosmith-ը լուծարվում է

Ամերիկյան հռչակավոր Aerosmith ռոք խմբի ղեկավար Սթիվեն Թայլերը հայտարարել է, որ 46-ամյա խումբը լուծարվել է:

New Musical Express-ի փոխանցմամբ, խումբը պաշտոնապես հայտարարել է, որ 2017-ին ծրագրում են հրաժեշտի համերգաշար: Ճշգրտող հարցին, թե իսկապե՞ս խոսքը հրաժեշտի համերգի մասին է, Սթիվենը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո: Դա հաջորդ տարի կլինի»:

Խումբը ստեղծվել է 1970-ին, Բոսթոնում: Իր գոյության ընթացքում խումբը թողարկել է 15 ձայնասկավառակ:

Back to top button