Հասարակություն

Ողջի գետից փրկարարները դուրս են բերել երեխայի մարմինը

Այսօր առավոտյան ժամը 07.02-ից վերսկսվել են Ողջի գետում երեկվանից անհետացած 8-ամյա երեխայի որոնողական աշխատանքները: Այդ մասին տեղեկանում ենք ԱԻՆ փրկարար ծառայությունից:

Փրկարար ծառայությունը դեռ երեկ տեղեկություն էր ստացել այն մասին, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում երեխան ընկել է գետը և անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կապան-Քաջարան 21-րդ կմ-ում Ողջի գետն է ընկել 8-ամյա Մ. Ա.-ն:

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 25 փրկարար, ոստիկանության 30 աշխատակից և 50 քաղաքացի:

Հունիսի 25-ին, ժամը 07.02-ից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները:

Ժամը 08.07-ին հրշեջ-փրկարարները Կապան-Քաջարան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին հարակից հոսող Ողջի գետում հայտնաբերել են Մ.Ա.-ի դին և ժամը 08.18-ին դուրս բերել:

Back to top button