Քաղաքական

Հայաստան կայցելի Բուլղարիայի ԱԳ նախարարը

Հունիսի 27-28-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Դանիել Միտովը:

ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ,  Բուլղարիայի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։ Նախատեսված է հանդիպում ՀՀ Ազգային ժողովի ղեկավարի հետ:

Հունիսի 27-ին կկայանան Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Դանիել Միտովը հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով։

Back to top button