Հասարակություն

Ներկայացվել են հանրակրթական դպրոցների սեյսմիկ խոցելիության գնահատման արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ խոցելիության գնահատման արդյունքները: Քննարկման ընթացքում տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Աբրահամյանը կարևորել է հանրապետության դպրոցների վերանորոգման ու կառուցման ծրագրերի նպատակային և արդյունավետ իրականացումը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝  վերոնշյալ հարցի առնչությամբ ևս մեկ անգամ կատարել մանրամասն վերլուծություն  և ներկայացնել կառավարության քննարկմանը:

Back to top button