Միջազգային

Այն ամենը, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ. ԵՄ առաջնորդը «բրեկսիթի» մասին

Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը խոստացել է պահպանել Եվրամիության միասնականությունը: «Եվրամիությունը վճռական է տրամադրված պահպանելու իր միասնականությունն ու թույլ չտալու, որպեսզի կառույցը լքի դրա անդամ 27 երկրներից որևէ մեկը»,- մեկնաբանելով Միացյալ Թագավորությունում անցկացված հանրաքվեի արդյունքները՝ հայտարարել է Տուսկը։

Նա ընդգծել է, որ մեծ հավատ ունի Եվրամիության ապագայի նկատմամբ:«Այն ամենը, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ», ասել է Դոնալդ Տուսկը:

Back to top button