Միջազգային

Կոլումբիան եւ FARC- ը հրադադար են հաստատում` վերջ տալով 50- ամյա հակամարտությանը

Լուսանկարը՝ «Ռոյթերի»

Կոլումբիայի կառավարությունն ու FARC կազմակեպության մարտիկները հրադադարի համաձայնության են ստորագրել, որը պետք է վերջ դնի արեւմտյան կիսագնդի ամենաերկարատեկ՝  50 տարուց ավելի տեւող հակամարտությանը՝ հայտնում է Բի Բի Սի- ն։

Հրադադարի շուրջ բանակցությունները, որոնք կարող են խաղաղության պայմանագրի վերածվել, տեւել են երեք տարի Կուբայի եւ ՄԱԿ- ի միջնորդությամբ։ Հրադադարի համաձայնագրի ստորագրման հայտարարությունն արե են ձախ արմատական զինյալների առաջնորդ Ռոդրիգո Լոնդոնիո Էչեվերին եւ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը։  Համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցեն են Կուբայի, Չիլիի, Վենեսուելայի նախագահները, ԱՄՆ, ԵՄ, Սալվադորի, Դոմինկյան Հանրապետության եւ Նորվեգիայի ներկայացուցչիները։

Back to top button