Միջազգային

Ռուս-թուրքական հաշտեցման եզրեր կամ հարաբերությունների ջերմացման սկիզբ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Ռուսաստանն ակնկալում է Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարների ներկայությունը Սոչիում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նախարարների խորհրդակցությանը և պատրաստ է երկկողմ բանակցություններ անցկացնել Թուրքիայի արտգործնախարարի հետ, եթե նա համաձայնի գալ Սոչի:

«Մենք հրավիրել ենք բոլոր նախարարներին, և սպասում ենք բոլորին, այդ թվում՝ Թուրքիայի և Ուկրաինայի, բայց դեռ պատասխան չենք ստացել»,- «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ասել է ռուս դիվանագետը:

Հիշեցնենք, որ Անկարան  Սու-24-ի խոցումից հետո բազմիցս երկխոսություն սկսելու առաջարկ է արել Մոսկվային: Ռուսաստանի իշխանությունները սակայն պայման են առաջ քաշել՝ ներողություն խնդրել ռուսական ինքնաթիռի խոցման համար:

Back to top button