ՄիջազգայինՍպորտ

Ռուսաստանին կարող են զրկել իրավունքից, Ադրբեջանին զրկել են քվոտային

Լուսանկարը՝ ՏԱՍՍ- ի

Ծանր ատլետիկայի Ռուսաստանի հավաքականը կարող է զրկվել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադային մասնակցելու իրավունքից՝ հայտնում է Բի Բի Սի- ն՝ հղում անելով ծանր ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի հայտարարությանը։

Ֆեդերացիայի գործադիր խորհրդի Թբիլիսիում անցկացվող նստաշրջանի առաջին օրը նվիրված էր հակադոպինգային կանոններին։

Միջազգաին ֆեդերացիայի հայտարարության մեջ նշված է, որ Օլիմպիադայի նախաշեմին գործելու է այն կանոնը, որը թույլ է տալիս մինչեւ մեկ տարի որակազրկել ազգային ֆեդերացիային՝ հակադոպինգային կանոնները բազմիցս խախտելու դեպքում։

Դա տեղի կունենա, եթե 2012 եւ 2008 թթ Օլիմպիական խաղերին մասնակցած ծանրորդների երեք եւ ավելի թեստերը դրական արդյունք տան։  «Այդպիսով՝ երկրները, որոնք կարող են  ժամանակավոր հեռացվել Ղազախստանը, Ռուսաստանը եւ Բելառուսն են»,- ասված է հայտարարության մեջ։

Դրանից բացի որոշում է ընդունվել Ադրբեջանին, Ռուսաստանին, Բելառուսին, Կորեային, Մոլդովային զրկել 2016- ի խաղերին մարզիկների մասնակցության քվոտաներից։ Քվոտայից զրկվել են այն երկրները, որոնց մարզիկների կրկնակի թեստը դրական արդյունք է տվել։

Back to top button