Միջազգային

ԵՄ- ո՞ւմ, թե՞ ԵՄ- ից դուրս. բրիտանացիները հարցին կպատասխանեն վաղը

marlenahovsepyan

Վաղը՝ հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում անցկացվելիք հանրաքվեն լուրջ ազդեցություն կունենա ինչպես Միացյալ Թագավորության, այնպես էլ Եվրամիության ապագայի վրա: «Պետք է արդյոք ՄԹ- ն  մնա ԵՄ կազմում», վաղը բրիտանացիները համընդհանուր հանրաքվեի ժամանակ կտան այս հարցի պատասխանը:

ՄԹ 70 մլն բնակչությունից քվեարկությանը կմասնակցի 40 մլն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի: Արդյունքները հայտնի կռանան հունիսի 24-ի առավոտյան: Brexit- ի կամ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու կողմնակիցների և հակառակորդների թիվը, ըստ սոցիոլոգիական հարցումների, գրեթե հավասար է։

Եվրամիությանն անդամակցության պահպանման հիմնական  կողմնակիցներից է վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, ով նախազգուշացնում է, որ Եվրամիությունից անջատման քաղաքականությունը կբերի երկրում իրավիճակի տնտեսական ապակայունացման, Շոտլանդիայի անկախացման և երկրի միջազգային ազդեցության թուլացման:

Մինչդեռ Brexit- ի կողմնակիցները կարծում են, որ Մեծ Բրիտանիան ի վիճակի է ինքնուրույն հաղթահարել խնդիրներն ու պաշտպանել իր սահմանները միգրանտների հոսքից: Հանրաքվեից առաջ քարոզարշավը ընդգրկել է քննարկվող հարցերի լայն շրջանակ՝ Թուրքիայի եվրոպական ինտեգրումից, փախստականների ճգնաժամից մինչև տնտեսական և անվտանգության հարցեր:

Վերլուծաբանները համոզված են, որ եթե բրիտանացիները քվեարկեն Միացյալ Թագավորության՝ Եվրամիությունից դուրս գալու օգտին, դա կարող է հանրաքվեների ալիք բարձրացնել եվրոպական այլ պետություններում:Բացի այդ՝ Brexit- ի դեպքում Շոտլանդիան կրկին քվեարկության կդնի իր անկախության հարցը:

Back to top button