Հասարակություն

Հռոմի պապը բարոյականությունը պրագմատիկ քաղաքականությունից վեր դասեց. կարծիքներ

annanazaryan

 

Համաշխարհային ԶԼՄ- ների ուշադրության կիզակետում հայտնված Հռոմի պապի Հայաստան այցի շրջանակում Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը կարեւորում է նաեւ Վատիկանի արխիվների դերը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։  Ի՞նչ կտա այդ եւ ընդհանրապես իտալական արխիվների բացումը։ Ամատունի Վիրաբյանի կարծիքով՝ եթե հայկական կողմը դիմի այդ հարցով Հռոմի պապին՝ շատ հավանական է , որ նա թույլ տա բացել արխիվները։ Սակայն հայերիս համար այնտեղ որևէ նորություն չի լինի, այն կլինի  ևս մի աղբյուր,  որը ցույց կտա աշխարհին, թե ինչ է կատարվել Օսմանյան կայրությունում 20-րդ դարասկզբին։

Ամատունի Վիրաբյանը նաև ընդգծեց, որ կան արխիվային փակ փաստաթղթեր, որոնց վրա կա Կաթոլիկ եկեղեցու առաջնորդները մակագրությունը՝ «Երբեք չբացել»։ Այս արխիվները եւս հետաքրքր են՝ ասում է։

Իսկ ահա ազգագրագետ Հրանուշ Խառատյանին էլ չի գոհացնում  Հռոմի պապի կերպարի նկարագրությունը, չի բացվում նրա անցյալը, ինչը բավականին հետաքրքիր է՝  ասաց։ «Նա ռասիզմի գաղափարախոսության հետևորդ է եղել  պատանեկության տարիներին, հետո անցել է ծանր ապաշխարանքի ու ինքնամաքրման դժվարին շրջան: Եվ ինքը մեղքից մաքրվելու տևական շրջան է անցել»,- ասում է ազգագրագետը։

Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն այստեղ կարեւորում է այն հանգամանքը, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ցույց տվեց՝ բարոյականությունը ավելի բարձր է պրագմատիկ քաղաքականությունից։

Ամեն դեպքում՝ Հռոմի պապի այցն ինքնին  համաշխարհային մամուլի ուշադրության առանցքում կլինի, այն բացառիկ առիթ է մեր մշակութային հոգևոր արժեքները աշխարհին ներկայացնելու համար՝ ասում է  Վարդան Դևրիկյանը: Ըստ նրա՝ Հռոմի պապը, պատկերավոր ասած, կքանդի շատ պատեր, որ շարված են Հայաստանի առջև և մենք պետք է կարողանանք ներս անցնել այդ պատով  ու ներկայացնել Հայաստանի համար առաջնահերթ  խնդիրները:

 

Back to top button