Քաղաքական

ԼՂ խնդիրն են քննարկել Հայաստանի եւ Արցախի ԱԳ նախարարները

Հունիսի 22-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը: Նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ գագաթաժողովի արդյունքները։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման շուրջ։

Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձան Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցերին։

Back to top button