Հասարակություն

Մետաքսի ճանապարհի ծրագիրը չինական պատվիրակությունը քննարկեց հայ գործարարների հետ

Չինաստանի 80 միլիոն բնակչություն ունեցող Անհոյ մարզի պատվիրակությունը Հայաստան  կատարած եռօրյա այցի շրջանակներում հունիսի 21–ին հանդիպում ունեցավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարության հետ՝ քննարկելու տնտեսական գործակցության ակտիվացման խնդիրները։

Մարզի կոմկուսի Կենտկոմի քարտուղարի տեղակալ Լի Գոինը անդրադարձավ Մետաքսի մեծ ճանապարհի երկաթուղային տարբերակի ծրագրում Հայաստանի մասնակցության, փոխշահավետ ներդրումային մթնոլորտ ստեղծելու, բիզնես փոխայցելությունների և այլ խնդիրներին։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը առաջարկեց կազմակերպել Չինաստան–Ռուսաստան–Իրան–Հայաստան համատեղ ցուցահանդես–ֆորում, երկու երկրներում կազմակերպել առևտրային կենտրոններ, հիմնել համատեղ արտադրություններ։

Back to top button