ԿարևորՀասարակություն

Մայր եւ Սուրբ աթոռները չեն կարեւորում՝ Պապը կօգտագործի «ցեղասպանություն» բառը, թե՝ ոչ

marlenahovsepyan

Սրբազան քահանայապետն իր Վատիկանում քարոզի ժամանակ ընդարձակ կերպով անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը։ «Դա բացարձակ չի պայմանավորում կհիշատակի՞, թե՞ ոչ։ Այն իրողությունը,  որ Հռոմի սրբազան քահանայապետն իր այցի օրերին պետք է այցելի Ծիծեռնակաբերդ եւ մասնակցի բարեխոսական կարգի, առավել խոսուն է, քան ասված խոսք կամ արտահայտություն»,- «Ռադիոլուրին» ասել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին նույնպես մեծ կարեւորություն չի տալիս, թե Հռոմի պապը «ցեղասպանություն» բառը Հայաստանում կարտասանի, թե՝ ոչ։ «Չեմ հասկանում, թե ինչ մոլուցք է ամեն անգամ օգտագործել ցեղասպանություն բառը եւ այն ընդգրկել բոլոր հարցերում։ Մենք գիտենք՝ ինչ է տեղի ունեցել, մեզանից ոչ ոք չի ժխտում, որ եղել են սարսափելի կոտորածներ։ Մենք ճանաչում ենք դա։ Մենք գնում ենք հուշահամալիր (Ծիծեռնակաբերդ. խմբ.)՝ պատշաճ կերպով հիշատակելու, բայց մենք չենք ուզում , որ սա դառնա քաղաքական եւ գաղափարական քննարկումների ծուղակ»,- ասել է Լոմբարդին։

Նա շեշտել է, որ ինքը գերադասում է Մեծ եղեռն հայկական բնորոշումը։ Լոմբարդին հերքել է լրագրողի ենթադրությունը, թե Վատիկանում «Ցեղասպանություն» բառն արտասանելուց հետո Ֆրանցիսկոս պապն ընտրել է այն սրբագրելու քաղաքականությունը՝ Թուրքիայի չզայրացնելու համար։

Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Back to top button