Քաղաքական

Սանկտպետերբուրգյան հանդիպումը մեկ օր անց՝ ԶԼՄ- ներում

hasmikmartirosyan

Ինչպես են լուսաբանել Պուտին- Սարգսյան- Ալիեւ եռակողմ հանդիպումը ադրբեջանական ու ռուսական ԶԼՄ-ները, արդարացա՞ն արդյոք նախահանդիպումյան կանխատեսումները և ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում առաջիկայում: Հարցերին փորձել է պատասխանել տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Քոչարյանը։

 

Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը նոր ոչինչ չտվեց, բացի մեկ հարցի շուրջ պայմանավորվածության, այն է՝ միջազգային դիտորդների թվի ավելացում, որն էլ առաջարկել էր ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը՝ ասում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Քոչարյանը։

Այս հանդիպման մասին ՀՀ լրատվամիջոցների կանխատեսումները հոռետեսականից՝ «նախագահը գնում է հող հանձնելու» ձևակերպումից մինչև «հերթական հանդիպումն է» որակումն ունեին, այդուամենայնիվ, արդարացավ «հերթական հանդիպումն է» կանխատեսումը:

Իսկ ռուսական ԶԼՄ- ների լավատեսությունը վերաբերում է նրան, որ հակամարտող կողմերը ի վիճակի են հանդիպել  ու հարցեր քննարկել, հանդիպման կազմակերպիչը ՌԴ-ն, որը շարունակում է տարածաշրջանում հիմնական դերակատար մնալ: Ադրբեջանական քարոզչամեքենան իր առջև այսօր մեկ խնդիր է դրել՝ պառակտում մտցնել հայկական հասարակության մեջ։՝ մեկնաբանելով իրավիճակն ասում է Կարեն Քոչարյանը.

Անկանխատեսելի Ալիևը յուրաքանչյուր պահի պատրաստ է ռազմական գործողությունների։ Մեր դեպքում անգամ պառակտումը պետք է համախմբման եզրեր թողնի, ինչի կարիքը կրկին կունենանք՝ ասում է տեղեկատվական անվտանգության փորձագետը:

Back to top button