Հասարակություն

Վերջին 8 տարում Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ- ով վարակի դեպք չի գրանցվել

aidaavetisyan

2001 թվականից հունիսի 21-ը նշվում է Բուժաշխատողի օրը, որն էլ միավորում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մասնագետներին: Այս տարվա բուժաշխատողի մասնագիտական օրը նշանավորվում է  ականավոր բժիշկ, գիտնական, ՀՀ առողջապահության նախկին նախարար Էմիլ Գաբրիելյանի անվան  մրցանակաբաշխությամբ: Հոգաբարձուների խորհուրդը մրցանակներ է սահմանել նաև  ապրիլյան հակամարտության օրերին բժկական օգնություն ցուցաբերած  կենտորնների համար և միջոցներ ուղղել վիրավոր զինծառայողների  բուժօգնությանը:

 

Պատասխանատվություն մարդու առողջության ու կյանքի որակի համար։ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասում է, բոլոր իրավիճակներում սպիտակ խալաթով այդ մարդիկ ապացուցել են, որ  արժանի են բժիշկ կոչմանը: Քառօրյա պատերազմում էլ վիրավորների շուտափույթ ապաքինումն ու  շարք վերադառնալը դրա ապացույցն էր՝ նշեց նախարարը:

Այս տարի  բուժաշխատողի  մասնագիտական տոնը նշանավորվեց «Էմիլ Գաբրիելյան»  մրցանակաբաշխությամբ։ Բարձր կազմակերպվածության, պատրաստականության և արհեստավարժության  համար Գաբրիելյան  ընտանիքի աջակցությամբ  և հիմնադրամի կողմից սահմանված «Տարվա բազմապրոֆիլ բժշկական կենտրոն» մրցանակին արժանացավ  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը:

Կենտրոնի տնօրեն  Արա Մինասյանն էլ  հիմնադրամի տրամադրած դրամական պարգըևը փոխանցեց  զինվորական հոսպիտալին՝ զինծառայողների բուժօգնությունը կազմակերպելու համար:   Հատուկ մրցանակի արժանացավ  նաև ՊՆ կենտրոնական  կլինիկական զինվորական հոսպիտալը՝ մեծ նվիրումով աշխատանքի ու  տեսանելի արդյունքների համար: «Ոչ միայն պատերազմում տարանք հաղթանակ, այլև զինվորների ապաքինման գործում»,- նշեցին ներկաները:

Հիմնադրամը նաև գումարներ կտրամադրի Արցախում ապրլյան մարտական  գործողությունների հետևանքով  տուժած զինծառայողների բուժօգնության համար: Հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանն էլ  իր գոհունակությունը հայտնեց աշխատանքն արժանվույն գնահատելու համար:

Հունիսի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի  ՄԻԱՎ- ՁԻԱՀ ի խնդիրներին նվիրված  համաժողովի ժամանակ  Հայաստանի առողջապահության ոլորտն ստացավ մորից երեխային հիվանդության փոխանցման վերացումը հաստատող հավաստագիր: Ըստ վիճակագրության՝ վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանում ՄԻԱՎ- ի փոխանցման կանխարգելիչ բուժում ստացած  հղիների և երեխաների  շրջանում  մորից երեխային ՄԻԱՎ վարակի որևէ դեպք չի գրանցվել:  ԱՀԿ տարածաշրջանի  53 երկրների թվում Հայաստանն ու Բելառուսն են, որ գրանցել են  նման հաջողություններ:

«Միջազգային  ճանաչման համար» մրցանակների արժանացան «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը» և Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը: Ըստ ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի՝ 7 տարիների ընթացքում ծննդալուծել են ՄԻԱՎ-ով վարակված 155 կին, որոնցից  հիվանդությունը չի փոխանցվել նորածիններին: Ծննդօգնության ոլորտում հաջողությունները բազում են, նվազել են մայրական ու մանկական  մահացության դեպքերը, անպտղությունը:

Այսօրվա հանդիսության,այսպես ասենք, մեղավորի՝ Էմիլ Գաբրիելյանի կողմից տարիներ առաջ բժշկական համալսարանում հիմնադրվել է  դեղագիտության ֆակուլտետ, որի ուսանողուհիներից  Լիլիթ Թադևոսյանը բարձր առաջադիմության համար  արժանացավ «Տարվա ուսանող» անվանակարգին: Նշենք նաև, որ  մրցանակակիրներն իրենց տրամադրած դրամական օգնությունները կուղղեն  զինվորների  ապաքինմանը:

Back to top button