ԿարևորՔաղաքական

Կողմերը համաձայնել են մեծացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը՝ ասում է Լավրովը

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն այսօր կայացած հանդիպման ընթացքում  հանդես են եկել ԼՂ շփման գծում իրավիճակի նորմալացման հանձնառությամբ եւ համաձայնել մեծացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Դրանից բացի, մենք կոնկրետ քայլեր են նախանշել բանակցային գործընթացն ակտիվացնելու համար, նախագահները համաձայնեցրել են եռակողմ հայտարարությունը, որում հաստատվում է շփման գծում իրավիճակը նորալացնելու հանձնառությունը, ԵԱՀԿ դիտորդների ավելացման համաձայնություն կա, որոնք աշխատում են հակամարտության գոտում եւ հանձնառություն են հայտնել միջոցներ ստեղծելու, որպեսզի հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններում հաստատուն առաջընթաց լինի»,- ասել է Լավրովը։

Նա արձանագրել է, որ վերջին օրերին շփման գծում «լռություն է նկատվում», հրադադարը ընդհանուր առմամբ պահպանվում է։

Ադրբեջանական կողմը դրական է գնահատել հանդիպման արդյունքները եւ հույս է հայտնել, որ դա կբերի հակամարտության շուտափույթ կարգավորման շարժի՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ Նովոստին։

Back to top button