Քաղաքական

Հռոմի պապին Հայաստանում անակնկալ է սպասում

lenabadeyan

Հռոմի պապի այցը ցանկացած պետություն, անշուշտ, լուրջ իրադարձություն է ոչ միայն այդ պետության հավատացյալների համար, այլեւ առիթ է մտորելու Կաթոլիկ եկեղեցու քահանայապետի  արած հայտարարությունների շուրջ:  Ինչ պետք է մենք հասկանանք Հռոմի պապի այցից եւ ինչ ենթադրություններ պետք է անենք: Սա հարցի մի կողմն է, իսկ մյուս կողմն այն է, որ Հայաստանի հավացյալների համար Ֆրանցիսկոս պապի այցը նաեւ այլ իմաստ ունի՝ նրան այստեղ անակնկալ է սպասվում։

 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ուխտագնացություն-այցը Հայաստան միայն բացառիկ վերաբերմունքի դրսեւորում չէ հայ ժողովրդի հանդեպ: Իրադարձության մեջ կան մեսիջներ եւ ենթատեքստեր, որոնք պետք է ճիշտ հասկանալ, մեկնաբանել եւ հետագայում ճիշտ օգտագործել: Այս առումով աստվածաբան Վարդան Խաչատրյանը նշում է, որ Հռոմի պապը միջազգային նշանակության անձ է, ում խոսքը ոչ միայն մեծ նշանակություն ունի աշխարհի 1 միլիարդ 200 միլիոն հավատացյալների համար, այլեւ ազդեցություն համաշխարահային քաղաքականության վրա։

Վարդան Խաչատրյանը հիշեցնում է իրաքյան պատերազմը, երբ ԱՄՆ նախագահ Բուշը, իմանալով պապի դիրքորոշումը, մեկնել էր Վատիկան, հանդիպել քահանայապետի հետ։

Մեր դեպքում ինչ կարող ենք հասկանալ Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցից: Այս պահին երեւացող ենթատեքստերը, ըստ աստվածաբանի, հետեւյալն են. «Հռոմի պապի գերխնդիրներից մեկը, որն ամենայն հավանականությամբ այստեղ կունենա որոշակի զարգացումը, մերձավորալեւելյան տարածաշրջանի քրիստոնեության հայրենիքի եւ նրա բնօրրանի քրիստոնեաթափ լինելն է: Պարզ խոսենք: Ոչ թե սա կովկասյան երկիր է, ինչպես մենք պարբերաբար նշում ենք, այլ՝ մերձավորարեւելյան խոշորագույն դերակատարություն ունեցող ժողովրդի մոտ է գալիս նա: Իր նախորդ ուղերձների մեջ էլ նա ուղղակի շեշտել էր, որ Թուրքիայում տեղի ունմեցող ցեղասպանությունը միայն հայերի դեմ չի եղել: Եվ այսօր, երբ տեղի են ունենում միեւնույն գենոցիդները, նա գալիս է եւ, ամենայն հավանականությամբ, դա եվրոպական երկրների այս հարցերում արթնացման նշանն է նաեւ»:

Ֆրանցիսկոս Առաջինի հեղինակությունը, իբրեւ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, զիջում է թերեւս միայն Հովհաննես Պողոս Երկրորդին: Բայց սա էլ է հարաբերական, քանի որ արդեն կարելի է հստակ ասել, որ Ֆրանցիսկոս Առաջինն անշեղորեն շարունակում է նախկինների քաղաքական գիծը:

Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի համար Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեծ արժեք է: Ֆրանցիսկոս Առաջինի համար հայ քանդակագործն անակնկալ է պատրաստել: Ոչ պետության, ոչ հասարակության կողմից պատվեր եւ հանձնարակական չի եղել: Առաջնորդվել է պարզապես հոգու ցանկությամբ: «Լռության րոպե» քանդակը կաթոլիկ քահանայապետին նվեր է բոլորիս անունից.

Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն իր պատրաստած անակնկալը Հռոմի պապին, հավանաբար, կմատուցի հունիսի 25-ին: Թե որտեղ եւ ինչպես է նվիրելու քանդակը, դեռ չի ցանկանում բացահայտել:

 

Back to top button