ԿարևորՔաղաքական

Հայաստանը Բաքվից ակնկալում է պարտավորությունների կատարում՝ ասում է նախագահը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպումից ակնկալում է Ադրբեջանի կողմից պարտավորությունների կատարման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերում, սահմաններում խախտումների բացառում, ինչի մասին հայտնել է լրագրողների հարցին պատասխանելով՝ հաղորդում է «Արմենպրեսը»։

«Վերջին մի քանի տարիները ցույց են տվել, որ բանակցային գործըիթացը շատ թե քիչ արդյունավետ կարող է լինել, եթե կողմերը կատարում են իրենց պարտավորությունները։ Այսինքն, իրենց գործողությունները համահունչ են դարձնում 1994 և 1995թթ. կնքված հրադադարի համաձայնագրի դրույթներին։ Վիեննայում մայիսի 16-­ին համանախագահների հայտարարությունը ևս դրա մասին է խոսում։ Ակնկալում եմ, որ Սանկտ Պետերբուրգում մենք ի վերջո կպայմանավորվենք և Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները, սահմաններում խախտումներ չեն լինի, և մենք կշարունակենք բանակցային պրոցեսը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման լավ նպատակով»,­«- ասել է ՀՀ նախագահը։

Back to top button