Քաղաքական

Պեսկով. Սանկտ Պետերբուրգի հանդիպման նպատակը ռազմական գործողություններից ապահովագրումն է

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա բանակցությունների հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումից ապահովագրումն է՝ մեկնաբանելով Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԼՂ հարցով կայանալիք բանակցությունները՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա ընգծել է, որ անհրաժեշտ է թուլ չտալ, որպեսզի փոշիանա այն աշխատանքը, որը եղել է Ղարաբաղի շուրջ բռնության վերսկսման պահին:

«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլի մամուլի խոսնակը նշել է, որ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում նախ կանցկացնի առանձին հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Նախագահը առանձին-առանձին  հանդիպումներ կանցկացնի, նախ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, այնուհետ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այնուհետև  կկայանա աշխատանքային նախաճաշ արդեն երեք նախագահների մասնակցությամբ, այսինքն՝ ներկա կլինեն Պուտինը, Ալիևը և Սարգսյանը»,- ասել է Պեսկովը:

Back to top button