Հասարակություն

Թալիշցիները ցանկանում են գյուղին մոտ բնակավայր հիմնել

arminegevorgyan

Թալիշցիները  պատրաստ են գումարտակ կազմել և հետ գրավել Թալիշի հենակետը, որի վրա այսօր ադրբեջանցիներն իրենց դրոշն են ամրացրել,  բայց դրա համար պետք է իշխանությունների թույլտվությունը: Այսօր հրավիրված ասուլիսում  Թալիշի դպրոցի  հայոց լեզվի ուսուցչուհին, ով  օրերս է վերադարձել գյուղից, փաստել է ՝ գյուղը հիմնահատակ ավերված է, հնարավոր չէ այնտեղ ապրել:

 

Talish33ԼՂՀ  Մարտակերտի շրջանի  Թալիշ գյուղի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռոզա Խաչատրյանը  երկու օր առաջ է վերադարաձել հայրենի գյուղից: Ասում է, որ  գյուղ հասնելուն պես առաջինը ոչ թե այցելել  է իր տուն,  այլ գնացել է  դպրոց: Դժվարանում է բառերով ասել այն, ինչի ականատեսն է եղել։ «Ամեն ինչ քանդված է.. . քանդված է ոչ միայն ռմբակոծության հետևանքով, այլև մարդկային ձեռքով: Ի՞նչ էին փնտրում գրքերի, լաբորատոր սարքերի մեջ, ինչո՞ւ էր ավերված գրադարանը: Գյուղում բացի զինվորականներից  ոչ ոք չկա: Թալիշցիներն անորոշության մեջ են: Ոչ մեկը  չգիտի, թե ինչ է անելու, ինչպիսին կլինի վաղվա օրը»։

Այս հարցերի պատասխաները՝ Ռոզա Գրիգորյանը այդպես էլ չի ստացել, բայց մի հարց իր համար արդեն  պարզ է՝   գյուղը հիմնահատակ ավերված է, հնարավոր չէ այնտեղ ապրել:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Թալիշը դարձել է չեզոք գոտի։ Թալիշեցինեը չեն  համակերպվում այն մտքի հետ, որ գյուTalish15ղն այլևս չի վերականգնվելու։ Նրանք պատրաստվում են գումարտակ կազմել՝  գյուղի սահմանային գոտին պաշտպանելու համար: Սկզբնական շրջանում գյուղ  կգան տղամարդիկ, հետո արդեն կանայք ու երեխաներ: Գումարտակ կազմելու  վերաբերյալ պատասխանտու մարմիների հետ համաձայնություն ձեռք է բերվել:

«Թալիշ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն, Թալիշ գյուղի մարտական ջոկատի հրամանատար Միքայել Ապրեսյանը վստահեցնում է, որ եթե զինադադար չլիներ, ապա Թալիշի համար կարևորագույն  դիրքը հետ կվերցնեին:

Talish17Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն անվտանգության նկատառումներից ելնելով  թալիշցիներին առաջարկում են բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղի այլ վայրերում:  Ի դեպ՝ նաև խոսակցություններ էին պտտվում, որ ցանկանում են  գյուղը  տեղափոխել թշնամու դիտակերտերից հեռու:  Սակայն «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մելիտա Խալափյանը  նշում է, որ դա կլինի պարզապես ռազմավարական  սխալ:

Նշենք նաև, որ Հայաստանում  ապրող թալիշեցիների  հետ  հանդիպման ժամանակ  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը առաջարկել է նրանց ժամանակավորապես բնակվել Ալաշանում և Քոլատակում, որտեղ կիսակառույց տներ կան: Սակայն  որևէ թալիշեցի  այդ առաջարկին չի  արձագանքել: Ավելին՝ նրանք այսօր մտադիր են  Թալիշին շատ մոտ ավան, թաղամաս կառուցել, որտեղ կբնակվեն բացառապես կամավորները, որոնք կզբաղվեն հողագործությամբ, տնտեսությամբ և կկարողանան անհրաժեշտության դեպքում պաշտպանել գյուղը:

Back to top button