Հասարակություն

Ծամձոր. գյուղ, որին հիշում են ընտրությունից ընտրություն

alisagevorgyan

«Թուրքը հարյուր տարի կռիվ կտա, կհաչի կհաչի կսատկի»,-  Հովսեփ պապի կանխատեսումներն են հայ-ադրբեջանական  հարաբերությունների ու հակամարտության հանգուցալուծման վերաբեյալ: 90-ամյա Հովսեփ Մելքումյանը Հադրութի շրջանի Ծամձոր համայնքի մոտ քսան բնակիչներիչ մեկն է, ով Բաքվում երկու ինստիտուտ է ավարտել , բարձր պաշտոններ զբաղեցրել ու ադրբեջաներենով թամադայություն արել: Բայց այսօր գոհ է, որ կյանքի մայրամուտը հենց Ծամձորում է դիմավորում:  

53- ամյա Բաղիշ Հայրապետյանը մի կողմից արածող ոչխարներին է ուղղորդում, մյուս կողմից պատասխանում է  Հայաստանի հանրային ռադիոյի հարցերին: Նրա հայրենի Ծամձոր գյուղը Հադրուդի շրջանի հեռավոր ու, ինչպես ինքն է ասում, մոռացված համայնքներից  է, որտեղ պաշտոնյաներն  ընտրությունից ընտրություն են գալիս: Ոչ ընտրական ժամանակներում գյուղը նրանց է մոռանում, նրանք՝ գյուղի գոյության մասին։

Camzor07Camzor03

 

Ծամձորի բնակիչների թիվը երկու տասնյակը չի գերազանցում: «Ջահելների թիվն ընդամենը մի քանիսն են։ Նրանցից մեկը վերջերս երեխա է ունեցել, բայց Ստեփանակերտի հիվանադանոցից չի ուզում տուն բերել: Պայմանները շատ վատ են»,- ասում է Բաղիշ Հայրապետյանը: Ջահելազուրկ Ծամձորում  մեզ հանդիպած մյուս բնակիչը 90-ամյա Հովսեփ Մելքումյանն է։ Հովսեփ պապի կինն էլ իր տարիքին է: «90 տարեկան է, բայց ինձնից վեց ամսով մեծ է: Փառք աստծո, ոտքի վրա, այգին ու երեկ ծնված ավանակն էլ իր հույսին են», Հովսեփ պապը նրանից դժգոհելու առիթ չի տեսնում, չնայած քաղաքական հարցերով մեկ-մեկ վիճում են Միասին երկու աղջիկ են ունեցել: Մեկն ընտանիքով Տաշքենտում է ապրում, մյուսը՝ Հադրութում։

Camzor11Թուրքը հարյուր տարի կռիվ կտա, կհաչի կհաչի կսատկի. Հովսեփ պապի կանխատեսումներն են հայ-ադրբեջանական  հարաբերությունների ու հակամարտության հանգուցալուծման վերաբեյալ։ «Բաքվում երկու ինստիտուտ եմ ավարտել , ադրբեջաներեն իրենցից լավ եմ խոսել: Այդ լեզվով թամադայություն եմ արել»,- ասում է Բաքվի կենտրոնում ապրած ու այնտեղ բարձր պաշտոններ զբաղեցրած Հովսեփ պապը, ով այդուհանդերձ, այսօր չի զղջում, որ կյանքի մայրամուտին աշխարհից ու մարդկանցից մոռացված, ընդամենը երկու տասնյակը չգերազանցող բնակիչ ունեցող  Ծամձորում է ապրում: «Սա իմ տունն է։ Այստեղ  հանգիստ ենք, ես էլ, պառավս էլ»,- ասում է։

Back to top button