Սպորտ

Ռուս թեթեւատլետների համար Ռիո 2016- ը փակ է, սակայն հույս դեռ կա

Թեթեւ ատելտիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի խորհուրդն այսօր մերժել է վերակագնել Թեթեւ ատլետիկայի համառուսաստանյան ֆեդերացիայի անդամակցությունը  եւ թույլատրել Ռիոյի օլիմպիադային ռուսաստանի մարզիկների մասնակցությունը, հայտնում է Sky News- ը։

«Կարող եմ հաստատել՝ կասեցումը պահպանվում է, այլ մեկնաբանություններ չեմ կարող անել»,- ՏԱՍՍ գործակալությանն ասել է համառուսաստանյան ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միխայիլ Բուտովը։

Նման որոշումը նշանակում է, որ ռուս թեթեւատելտները օլիմպիադային չեն մասնակցի, սակայն կա հնարավորություն, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն կթույլատրի Ռուսաստանի հավաքականի մասնակցությունը խաղերին՝ անկախ այս որոշումից։

Back to top button