Մշակույթ

«Ֆոլքլայֆ» վաշինգտոնյան փառատոնին այս տարի կմասնակցեն նաեւ հայերը՝ ԱՄՆ- ից եւ ՀՀ- ից

Վաշինգտոնում ամեն տարի անցկացվող Սմիթսոնյան ինստիտուտի «Ֆոլքլայֆ» ազգային կյանք փառատոնին այս տարի կմասնակցեն նաեւ հայ երաժիշտներ Հայաստանից և Կալիֆորնիայից՝ ներկայացնելով հայկական էթնիկ երաժշտությունը ժամանակակից նորարարական հնչյունային ձևավորմամբ։ Հետաքրքիր է, որ Կալիֆորնիայի հայ արվեստագետներն իրենց խումբն անվանել են «Հայկական հանրային ռադիո», իսկ Հայաստանից նրանց միացող Թումոյի աշակերտներից կազմված խումբը կոչվում է «ԹմբաԹա»՝  հայական երաժշտության հնչյունների նմանությամբ։

«Հայկական հանրային ռադիոն» կամուրջ է կառուցում ժամանակակից և հայկական ժողովրդական երաժշտությունների ոճերի միջև՝ նոր հեռանկար ստեղծելով հայակական ժողովրդական երաժշտության համար, որը կարողացել է դիմակայել ժամանակի փորձությանը: Լոս Անջելեսում հիմադրված ակուստիկ տրիոյի անդամները Արևմտյան Հայաստանից մինչ Միացյալ Նահանգներ տեղափոխվելը, Սիրիա և Լիբանան արտագաղթած հայ ընտանիքների երեխաներ են, ովքեր մեծացել են Կալիֆորնիայում:

Ապրելով երաժշտական առումով աշխույժ հայկական Սփույռքում՝ այս արվեստագետները վերարտադրում են իրենց մանկության հայկական մեղեդիներն առավել նորարարական, ժամանակակից ու խանդավառ ոճով, ինչն իր մեջ նաև կրում է իր ժողովրդի բազմասերունդ բողոքը: Հայկական «Հանրային ռադիոն» իր մշակումները կատարում է ժանրային խառնուրդով, և բոլոր երգերը միայն հայերեն են՝ մայրենի լեզվով։

ԵՐԱԺԻՇՏՆԵՐ • Մհեր Աճամյան, կիթառիստ, պերկուսիոնիստ • Ռայան Դեմիրճյան, կիթառիստ • Սարո Քուջակյան, վոկալիստ, կիթառիստ ԹմբաԹա ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում Հայաստանում գործող «Իմ Հայաստան» My Armenia ծրագրի աջակցությամբ, Վաշինգտոն են մեկնելու նաև Երևանի ԹՈՒՄՈ-ի երաժշտական ծրագրերից մեկի՝ երիտասարդական ժողովրդական ռոկ խմբի «ԹմբաԹայի» անդամները։ Փառատոնի որոշ ներկայացումների ժամանակ «Հայկական հանրային ռադիոյին» կմիանան թումոյականները՝ «Բամբիռ» խմբից Արիկ Գրիգորյանի ղեկավարությամբ։Նրանք հայկական ժողովրդական երաժշտության հիման վրա կատարում են օրիգինալ ստեղծագործություններ՝ համադրված ռոկի և փորձարարական (էքսպերիմենտալ) երաժշտության հետ: Խմբի անդամները 30 դեռահասներ են, ովքեր սովորում են երաժշտության մշակման բոլոր փուլերը, ներառյալ կատարումը, ձայնագրումը, համադրումն ու կատարելագործումը: «Թումո» ստեղծարար տեխնելոգիաների կենտրոնը 12-18 տարեկան դպրոցակնների համար նորարարական դպրոցական ծրագիր է։

ԵՐԱԺԻՇՏՆԵՐ • Արիկ Գրիգորյան, գեղարվեստական ղեկավար • Ամալյա Հակոբյան, վոկալիստ • Թամարա Աթանեսյան, վոկալիստ • Լիլի Ալեքսանյան, վոկալիստ • Քրիստինե Եղիազարյան, վոկալիստ • Լիդա Գևորգյան, վոկալիստ • Էլեն Աթանեսյան, վոկալիստ • Ալիսա Սուքիասյան, բասիստ • Աստղիկ Մախսուդյան, պերկուսիոնիստ, վոկալիստ • Ժիրայր Տեր-Օսիպյան, կիթառիստ • Արտակ Ղազարյան, ֆլեյտահար

Back to top button