Քաղաքական

Մոլդովայի լրագրողին ազատել են աշխատանքից Արցախ այցի համար. EuFoA- ն դատապարտում է

Մոլդովական TV7 հեռուստատեսության լրագրող Լիուբա Մաքսիմը հեռացվել է աշխատանքից Ադրբեջանի իշխանությունների պահանջով՝ Լեռնային Ղարաբաղի մասին պատրաստած ռեպորտաժի համար։

Տեղի ունեցաի համար դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) բրյուսելյան հասարակական կազմակերպությունը։ Այս կազմակերպության նախաձեռնությամբ եւ հեռուստատեսության ղեկավարության հանձնարարությամբ էր լրագրողը եղել Արցախում։

«Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ հեռուստաընկերությունը, կանխավ հաստատելով լրագրողական այցի վայրը և նպատակը՝ ազատում է աշխատանքից լրագրողին՝ գործարքի մեջ մտնելով Ադրբեջանի հանցավոր ռեժիմի հետ և կասկածի տակ դնելով Մոլդովայի մամուլի ազատության մակարդակը»,- ասված է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»- ի հայտարարության մեջ։

«EuFoA-ն նկատում է, որ այս քայլով ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ է կատարում սահմանափակել միջազգային հարթակներում Արցախի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման փորձերը, ինչպես նաև ջանում է վախ սերմանել մոլդովացի և արտասահմանյան լրագրողների շրջանում` բացառելով նրանց հետագա հնարավոր այցերը Արցախ: EuFoA-ն պատրասվում է այս միջադեպը ներկայացնել միջազգային բարձր հարթակներում և իրավապաշտպան կառույցներում՝ լրագրողի խախտված իրավունքները վերականգնելու և Ադրբեջանի հանցավոր ռեժիմի դեմ պատժամիջոցներ կիրառելու նպատակով. ճիշտ այն ռեժիմի, որը թույլ է տալիս իրեն խախտել մարդու իրավունքները ու սահմանափակել հիմնարար ազատությունները այսպես հրապարակային ու այսքան ցինիզմով` այսպիսով ծաղր ու ծանակի ենթարկելով նաև Եվրոպական Միությունն ու վերջիններիս սկզբունքներն առհասարակ:»

Back to top button