Վերլուծական

Թ. Մանասերյան. Խնդիրը ոչ թե վարկի ծավալի, այլ՝ արդյունավետության մեջ է

mariapapyan

Հայաստանի արտաքին պարտքը թույլատրելի սահմանում է։ Այն չպետք է ՀՆԱ- ի 60 տոկոսից ավելի լինի եւ դա մենք պահպանում ենք, սակայն մտահոգիչը ընդհանուր պետական պարտքն է՝ այսօր «Ռադիոլուրին» ասել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով վարկային համաձայնագրերին, որոնք այսօր քննարկվել են Ազգային ժողովում, կառավարությունում։

«Մեզ համար շատ ավելի կարեւոր է ոչ այնքան ծավալը արտաքին պարտքի, թե որքան ենք մենխ փոխառել, որքան դրա արդյունավետությունը եւ որքանով է դա նպատակային օգտագործվում հատկապես տնտեսության իրական հատվածի զարգացման համար։ Այստեղ կան լուրջ խնդիրներ եւ կարծում եմ ինստիտուցիոնալ  առումով ոչ միայն ծախսը վերահսկվի, այլ հիմնավորումները մինչեւ պարտք վերցնելը»։

Back to top button