Լa Stampa. Հովվապետի այցը Հայաստան` սիրո և երախտագիտության վկայություն
Վատիկանի Արեւելյան եկեղեցիների ժողովի կառավարիչ, կարդինալ Լեոնարդո Սանդրին ծավալուն հարցազրույց է տվել իտալական «Լա Ստամպա» թերթին, որում անդրադարձել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի՝ հունիսի 24-ից 26-ը կայանալիք հայաստանյան այցին՝ ընդգծելով, որ հովվապետի այցը Հայաստան սիրո և երախտագիտության վկայություն է:
«Այցը Հայաստան նախևառաջ յուրահատուկ ուխտագնացություն է, սիրո և հիացմունքի վկայություն հնագույն եկեղեցու և բազամամյա քրիստոնեական ավանդույթների նկատմամբ: Պապն իր երախտագիտությունն ու հարգանքը կարտահայտի ժողովրդի նկատմամբ, որը կարողացել է դարերի ընթացքում պաշտպանել իր ինքնությունը և հավատքը՝ որպես թանկագին գանձ», — ասել է կարդինալը՝ պատասխանելով հարցին, թե որն է Հռոմի պապի Հայաստան այցի նպատակը:
Լեոնարդո Սանդրին նշել է, որ հայերի մեջ հիացմունքի է արժանի պատմության ամեն իրադարձությունը քրիստոնեական ոգով հաղթահարելու ունակությունը: «Լինի դա ազատության, թե տառապանքի պահին, նրանք կարողանում են այդ ոգով առաջ գնալ: Հավատքը Հայաստանի ուժն է, որը թույլ տվեց այդ քրիստոնյա համայնքին հաղթահարել 20-րդ դարի սարսափելի ողբերգությունները՝ 1.5 միլիոն քրիստոնյա հայերի դեմ: Այս ցավալի իրադարձությունները թողել են իրենց անջնջելի հետքը »,- ասել է կարդինալը:
Անդրադառնալով Հռոմի կաթոլիկ եւ Հայ առաքելական եկեղեցիների փոխհարաբերութություններին, կարդինալը դրանք որակել է որպես շատ բարեկամական: «Հռոմի պապի այցն էլ ավելի կամրապնդի երկու եկեղեցիների կապերը` խարսխված եղբայրության, ընկերության եւ փոխադարձ աջակցության վրա: Ենթադրում եմ, որ այցի ընթացքում կպատրաստվի «Ընդհանուր հռչակագիր», փաստաթուղթը կընդգծի ցանկությունը եւ կամքը` կառուցելու էլ ավելի եղբայրական կապեր»,- ասել է կարդինալը:
«Լա Ստամպայի» թղթակիցը նրան հարց է ուղղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ավելի ստույգ կարգավորման ընթացքի վրա Հռոմի Պապի հնարավոր ազդեցության մասին:«Կարծում եմ, որ թույլ կտա ուշադրություն հրավիրել և խրախուել այն արժեքները, որոնք հիմնարար են մարդկության համար՝ մերժել բռնությունը: Ես հավատում եմ, որ այս այցի ընթացքում խաղաղության հաստատման, ինչպես նաեւ Կովկասն Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ կամուրջ դարձնելու կոչ կարվի»,- եզրափակել է կարդինալ Լեոնարդո Սանդրին: