ԵՀ նախագահը կոչ է անում կատարել Մինսկի համաձայնությունները. մեկնարկեց Սանկտ Պետերբուրգի ֆորումը
Սանկտ Պետերբուրգում այսօր մեկնարկած միջազգային տնտեսական համաժողովին մասնակցում է նաեւ Եվրահանձնաժողովի նախագահը։ Ժան- Կլոդ Յունկերը նշել է, որ միակ ուղին, որով Ռուսաստանը պետք է առաջ շարժվի՝ պատժամիջոցները չեղարկու համար՝ Մինսկի համաձայնագրերի կատարումը:Նա ասել է, որ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք է ժամանել, որպեսզի կարգավորի երկխոսությունը Մոսկվայի հետ: «Կան մարդիկ, ովքեր սատարում էին իմ՝ Ռուսաստան գալու որոշմանը, կային նաև քննադատողներ:Սակայն ես կողմ եմ Ռուսաստանի հետ երկխոսությանը»,- իր ելույթում նշել է Ժան-Կլոդ Յունկերը:
Իսկ ահա Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին համաժողովում իր ելույթում կոչ է արել Ռուսաստանին ու Եվրոպային չեղարկել երկկողմ պատժամիջոցները:Սարկոզին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ինքը հորդորել է Ռուսաստանի նախագահին անել առաջին քայլը՝ չեղարկելով Եվրոպայից պարենամթերքի ներմուծման արգելքը:
Ֆրանսիայի նախկին նախագահը նշել է, որ պատժամիջոցների պատճառով դժվար թե հաջողվի կյանքի կոչել Մինսկի համաձայնություններն ու կարգավորել հակամարտությունը Ուկրաինայի հարավ-արևելքում: «Ռուսաստանը պետք է Եվրոպային սիրիական հակամարտությունը կարգավորելու համար:Անհրաժեշտ է մեկ, այլ ոչ թե մի քանի միջազգային կոալիցիա»,- BBC-ի փոխանցմամբ ասել է Սարկոզին:
Ի դեպ, Bloomberg գործակալությունն այսօր հղում անելով անունը հրապարակել չցանկացած ռուս բարձրաստիճան պաշտոնյաներին գրում է, որ Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովը Վլադիմիր Պուտինն օգագործելու է որպես հարթակ՝ կոչ անելու Եվրամիությանը կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: