ԿարևորՀասարակություն

Որպես ուխտավոր կլինեմ Արևելքի երկրում՝ Հայաստանում. Հռոմի պապը խնդրում է աղոթել իր այցի համար

Լուսանկարը՝ ANSA- ի

Հաշված օրեր են մնացել Կաթոլիկ եկեղեցու հովվապետի Հայաստան կատարելիք պատմական այցին: Ֆրանցիսկոս պապն այսօր Հայաստան այցի կապակցությամբ կոչով դիմել է հավատացյալներին՝ հայտնում է ansa,it— ը:

Հռոմի պապը խնդրել է հավատացյալներին աղոթել իր՝ Հայաստան առաջիկա այցի համար: «Խնդրում եմ Ձեզ աղոթել, ես մի քանի օրից որպես ուխտավոր կլինեմ Արևելքի երկրում՝ Հայաստանում, որն առաջինն է այն ժողովուրներից, որը Հիսուսից ստացավ Ավետարանը»։

Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան նախատեսված է հունիսի 24-26- ը։

Back to top button