Դատարկվող հայկական գյուղերի մասին է ՌԴ- ում հայտնի հայ արձակագրուհու նոր վեպը
Ռուսական գրաշխարհում հայտնի «Մանյունյա» վեպի հեղինակ Նարինե Աբգարյանի նոր՝ «Զուլալի» գիրքը մեկ շաբաթից կհայտնվի գրախանութներում՝ հայտնում է ՏԱՍՍ- ը։ «Դրանում երկու վեպ եւ պատմվածքներ են։ Գրքին վերնագիր տված վեպը մոգական ռեալիզմ է։ Ինձ թվում է, թեեւ հարմար չէ նման բան ասել, սակայն այն մի քիչ Ֆոլքներ է, մի քիչ Մարկես։ Այս գրողներին, որոնց շատ եմ սիրում, գիտակցաբար կամ անգիտակցաբար փորձում եմ հավասարվել»,- ասել է Աբգարյանը։
Ըստ նրա՝ «Զուլալի» վեպը մի ընտանիքի պատմություն է։ Գլխավոր հերոսը՝ տղա է, որն ապրում է երկու կանանց հետ։ Նրանցից մեկին անվանում են Զուլալի։ «Գործողությունները տեղի են ունենում Հայաստանում, քանի որ կենցաղն ու հերոսները հայկական են, սակայն պատմությունը համամարդկային է։ Գրքում կա եւս մեկ վեպ։ Դա արդեն հայկական պատմություն է՝ ժամանակակից, հրատապ, հայկական դատարկվող գյուղերի մասին, որտեղից տղամարդիկ մեկնում են Ռուսաստան աշխատելու, մնում են ծերերը, կանայք եւ երեխաները»,- պատմել է Նարինե Աբգարյանը։