Հասարակություն

Կառավարությունը չորս նոր ջրամբարների կառուցման ծրագրերի մեկնարկն է տվել

arminegevorgyan

Ջրամբարաշինության զարգացումը ոռոգման համակարգերի համար կարևոր նշանակություն ունի: Ջրամաբարների կառուցումով կուտակվում է լրացուցիչ ջուր, բարձրանում է ջրապահովվածության մակարդակը, խնայվում է էլեկտաէներգիա: Վեդու ջրամբարի շինարաությունը կսկսվի այս տարվա սեպտեմբերին,  ու կտևի մոտ 4 տարի: Վեդիի ու Եղվարդի ջրամբարիների կառուցումով զգալի կկրճատվեն ոռոգման նպատակով Սևանա լճից ջրի բացթողումը և նպաստավոր պայմաններ կստեղծվեն լճի էկոհամակարգի վերականգնման համար:

 

Արմավիրի մարզի  Նոր  Ամասիա գյուղի բնակիչ Գուրգեն Սարգսյանը   հողագործությամբ վաղուց է զբաղվում։ Մոտ  6000 մետր  խաղողի այգի ունի, 10 տոննա  բերքի հույս, եթե   եղանակը անակնկալ չմատուցի:

Այստեղ դեռ խաղողի բերքը տեսանելի չէ, բայց ահա Արմավաիր մարզի Նոր Կեսարիա համայնքի մեկ այլ հողօգտագործողի՝ Գևորգ Մխիթարյանի կեռասի այգում ակտիվ եռուզեռ  է: Այստեղ բերքահավաք  է, արդյունքներից դժգոհ չեն։

Բերքն առատ է լինում, երբ ջուրը  հասնում է ժամանակին:  Նոր Ամասիա համայնքի ջրամատակարարումն իրականացնում է  Արաքս ՋՕԸ-ն : Այս ընկերությունը  ջուր է հասցնում ավելի քան 15 համայնքների:

Գոյություն ունեցող 7000 մետր հողատարածքներից այսօր փաստացի ոռոգվում է 5500 հա: Ոռոգումն  այս ընկերությունում իրականացվում  է և մեխանիկական և ինքահոս եղանակով: Եթե ինքնահոս եղանակով ջրամատակումը ավելի շատ լինի,ապա  գյուղացիները  առավել քան շահագրգռված կլինեն   հավելյան հողատարածքներ մշակելու հարցում: Ինքանհոս եղանակի անցնելու դեպքում կնվազի նաև ջրի ինքնարժեքը:

Արարատյան  դաշտավայրի հողատարածքները  ոռոգելու նպատակով   ամեն տարի  օրենքով սահմանված  կարգով Սևանա լճից  170 մլն  մ3 ջուր ենք վերցնում, ջրերի  մի  մասն էլ՝   80-մլն մ3- ից ավելի ջրամբարներում  է  կուտակվում։ Ոռոգման սեզոնին  օգտագործվում  1 մլրդ մ3 ջուր: Մինչդեռ  հանրապետությունում տարեկան 6,2 մլրդ մ3  ջրային  հոսքեր են ձևավորվում, որոնց մեծ մասը երկրից դուրս է հոսում, հիմնականում՝ դեպի Թուրքիա։

Այս ջրերը ամբարելու համար կառավարությունը ջրամբարաշինության չորս ծրագրի  իրականացմանն է ձեռնամուխ եղել։ Առաջինը՝ Վեդիի ջրամբարի շինարարությունը՝ կսկսվի այս տարվա սեպտեմբերին,  ու կտևի մոտ 4 տարի: Ջրամբարը կկառուցվի Արարատի մարզում՝ Վեդի գետի աջափնյա Կոտուց   սելավատարի վրա:  Այն լցնովի  ջրմաբար  է լինելու, ջրաղբյուր են հանդիսանալու  Վեդի  և Խոսրով գետերը:

Այս  ջրամբարի կառուցմամբ  կբարձրանա  «Վեդի» եւ «Արարատ» ՋՕԸ- ների սպասարկած շուրջ 3200 հա հողատարածքների ջրապահովման մակարդակը, կավելանա ավելի քան  300 հա նոր  ոռոգելի հաղատարածք, շահագործումից դուրս կգան 13 պոմպակայաններ:

Ծրագրի արժեքը 75 մլն եվրո  է։ Ջրային տնտեսության ԾԻԳ-ի շինարարության, տեխվերահսկման ավագ ճարտարագետ Վարազդատ Մկրտչյանը ասում է,որ իԻնքնահոս համակարգի անցնելու արդյունքում  էլ  տարեկան կտնտեսվի շուրջ 19 մլն կվտ/ժամ էլեկտաէներգիա:

Վեդիին զուգահեռ ներկայումս ընթանում են Կապսի ջրամբարի նախագծման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն մեկ տարի հետո: Կապսի կիսակառույց ջրամբարը Շիրակի մարզում է Ախուրյանի գետահովտում: Կապսի պատվարի շինարարական աշխատանքները դադարեցվել էին դեռևս  1994թվականին. և այժմ  կիսավարտ պատվարը  իրենից վտանգ է ներկայացնում, քանի որ թունելի փլուզման կամ մեծ վարարման դեպքում կարող է մեծ արտահոսք լինել և վնասել պատվարի ստորին հատվածում գտնվող համայնքներին, այդ թվում՝ Գյումրի քաղաքի մի մասը։

Հաջորդ ջրամբարը կառուցվելու է  Եղվարդում: Դեռևս խորհրդային տարիներին սկսվել էր  Եղվարդի ջրամբարի շինարարությունը.   պատվարներ են կանգնեցվել, ջրթող կայան  կառուցվել, սակայն որոշ ժամանակ անց շինարությունը  դադարեցվել է: Գյուղացիներն ասում են, որ  շատերը դեմ էին ջրամբարի կառուցմանը։  Եղվարդի ջրամբարը  կունենա  95 մլն. մ3. ընդհանուր ծավալ, որի շնորհիվ հնարավոր կլինի անխափան ոռոգել 28 համայնքների 12 հազար  347  հա հողատարածք, իսկ ինքնահոս համակարգի անցնելու արդյունքում տարեկան կտնտեսվի շուրջ 28.56 մլն կվտ/ժամ էլեկտաէներգիա:

Եվ ոչ պակաս կարևոր  ռազմավարական  նշնակություն ունի Մաստարայի ջրամբարը։ Այն նախատեսվում է   կառուցել Արմավիրի մարզում՝  Սելավ-Մաստարա  գետահովտում:

Back to top button