Հասարակություն
Ինչո՞ւ է Հայաստանի եւ Արցախի միջեւ գործում ռոումինգային ծառայություն
«Հայաստանի ու Արցախի միջև գործող ռոմինգ ծառայության հարցում մենք պարտավոր ենք ենթարկվել բջջային կապի միջազգային կազմակերպության օրենքներին ու նրանց հետ վավերացրած պայմանագրերին»,.- «Ռադիոլուրի» խնդրանքով անդրադառնալով «Ղարաբաղ Տելեկոմի» եւ «Վիվասելի» դեմ շրջանառվող դժգոհություններին այսօր ասել է ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հիշեցնենք, որ դժգոհությունները պայմանավորված են Հայաստանի ու Արցախի միջև գործող ռոմինգ ծառայության բարձր սակագներով:
Խնդիրն ավելի է սրվել ապրիլյան պատերազմից հետո, երբ Արցախում ծառայող զինվորների ու նրանց հարազատների միջև հեռախոսային շփումը ֆինանսական լուրջ բեռ է դարձել ծառայությունից օգտվողների համար:
Ռալֆ Յերիկյանի մեկնաբանությունը