Միջազգային

Ֆրանսիայում հնարավոր են նոր ահաբեկչություններ՝ ասում է վարչապետ Վալսը

Ֆրանսիայում առաջիկայում հնարավոր են նոր ահաբեկչություններ: «Ակնհայտ է, որ Ֆրանսիան հետագայում ևս բախվելու է ահաբեկչությունների խնդրին։ Մենք պետք է դիմակայենք ահաբեկչական կազմակերպությանը, քանի որ  հարկադրված լինելով նահանջել Սիրիայում և Իրաքում, այն իր գործողությունները տեղափոխում է մեր երկրներ»,- France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էմանուէլ Վալսը:

Նա հավելել է, որ նման իրավիճակում անհրաժեշտ է շարունակել գործել՝ սեղմելով օղակը ահաբեկիչների շուրջ:

Back to top button