ՄիջազգայինՔաղաքական

Ս. Շոյգու. Ռուսաստանն ու Ադրբեջանը կզարգացնեն ռազմական համագործակցությունը

«Ռուսաստանն ու Ադրբեջանը կզարգացնեն ռազմական համագործակցությունը»,-  Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Մեր ռազմական համագործակցությունը ռազմավարական բնույթի է, այնպես, ինչպես մեր երկրների միջև ամբողջ համագործակցությունը: Եթե խոսենք մեր համագործակցության և 2016 թվականի համագործակցության ծրագրի մասին, ապա այն բավական հագեցած է: Կարծում եմ, որ կա աճի և զարգացման համար ներուժ: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր բարեկամական ռազմավարական գործընկերությունը և կապերը շարունակեն զարգանալ»,- «ՌԻԱ Նովոստին» մեջբերում է ՌԴ պաշտպանության նախարարի խոսքերը։

Գործակալության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում առկա իրավիճակի և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Back to top button