ԿարևորՔաղաքական

Պուտին-Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կկայանա հունիսի 20- ին՝ Սանկտ Պետերբուրգում

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն է քննարկվելու հունիսի 20- ին Սանկտ Պետերբուրգում Սարգսյան- Ալիեւ- Պուտին հանդիպման ժամանակ՝ այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Երկուշաբթի, հունիսի 20- ին նախատեսված է Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները։ Նախատեսված է, որ Պուտինը նախ առաջին կհանդիպի Սարգսյանի եւ Ալիեւի հետ, իսկ հետո երեք նախագահները միասին բանակցություններ կանցկացնեն»,- Ուշակովի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Նա ընդգծել է, որ ռուսական կողմը «ակտիվ ջանքեր կգործադրի, որպեսզի աջակցի կողմերին հակամարտության կարգավորման հարցում»։ Ուշակովը նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն որոշիչ դեր է խաղացել ապրիլի սկզբին հակամարտության գոտում ռազմական գոծողությունների դադարեցման ուղղությամբ։

ՌԴ նախագահի օգնականը հիշեցրել է, որ արդեն մի քանի հեռախոսային զրույցներ Պուտինն ունեցել է երկու երկրների նախագահների հետ, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների այցելություններ են եղել, Մոսկվա են հրավիրվել Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբերի պետերը, ապրիլին Երեւան եւ Բաքու է այցելել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։

Back to top button