Վերլուծական

Քաղաքագետները Սարգսյան- Ալիեւ հնարավոր հանդիպումից արդյունքներ չեն ակնկալում

annanazaryan

 

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ հունիսի վերջին նախատեսված հանդիպումից մեծ ակնկալիքներ սպասել պետք չէ, այն փորձ է վերականգնելու ՄԽ գործընթացը՝ համոզված  է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Հանդիպման արդյունքում ընդամենը կհայտարարվի հաջորդ հանդիպման մասին՝ կարծիք հայտնեց նա: Հետաքննության մեխանիզմների ներդրում չի լինի, քանի որ Բաքուն դա թույլ չի տա:

«Բաքուն ոչ մի շարժառիթ չունի հետաքննության  մեխանիզմներ ներդնելու համար: Իրականում խնդիրը տեխնիրկական է: Չկա աշխարհում որևէ մեկը, ով զբաղվում է այս խնդրով ու չի հասկանում թե որ կողմն է կրակում առաջինը:  Իհարկե, խոսքեր հնչում են, թե պետք է ներդնել այդ մեխանիզմները, սակայն քաղաքական առումով  ակնհայտ է, որ հայկական կողմերը կարիք չունեն, որ բռնությունը ավելանա:  Ոչ թե նրա համար, որ հայերը բարի են ու լավը, այլ որ հայերը հաղթել են 91-94 թվականի պատերազմում»,- ասում է։

Իսկ Բաքվում հակառակն է,  նրանք պատճառ ունեն կրակելու: Ու այս հարցում ամեն ինչ հասկանալի է։  Եթե ադրբեջանական կողմից չկրակեն՝ հայկական կողմից չեն կրակի ու հետաքննության մեխանիզմների ներդրման կարիք չի լինի: Իսկ Բաքուն չի ներդնում, որ կարողանա կրակել:

Ապրիլից հետո ռազմական գործողությունների ռիսկն ավելի մեծացել է: Նա չի բացառում նոր լարվածությունը ու դա չի պայմանավորում  նախագահների հանդիպմամբ: Ուժի կրառուման  վտանգը նվազեցնելու նպատակ ունի միջնորդների նախաձեռնած հանդիպումը:  «Ադրբեջանի օրակարգում ռազմական գործողությունների վերսկսման հարց կա:  Թե երբ կլինի դա՝ չգիտեմ : Չգիտեմ մեկ, երկու ամսից թե մեկ երկու տարուց, բայց նման հարց օրակարգում կա»,- ասաց Իսկանդարյանը:

Ոչինչ չի արվում Վիեննայում ձեռք բերված համաձայնությունները կյանքի կոչելու ուղղությամբ՝ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Ըստ նրա՝ ռազմական գործողությունների կրկնությունը կասկած չի հարուցում, եթե չսթափվենք։ «Սակայն պատերազմը կարելի է բացառել, եթե զինված ուժերում հրամանատարական կազմում արմատական  փոփոխություններ լինեն  ու բանակը մոբիլիզացվի»։

Այս ամսվա վերջին նախատեսված Սարգսյան- Ալիև  հավանական հանդիպման ֆոնը, ըստ քաղաքագետի, Հայաստանի համար նպաստավոր չի լինի: Մի թիզ հող գրաված Ալիևն ամենայն հավանականության ագրեսիվ դիրքերից կներկայանա՝ ասաց:

Back to top button