Տնտեսական

Հայաստանում գերփոքր բիզնեսի 60 տոկոսն զբաղվում է առեւտրով

hasmikdilanyan

Ազատե՞լ սկսնակ բիզնեսը հարկային պարտավորություններից, թե՞ ոչ: Հարցի պատասխանը միանշանակ չէ: Հատկապես փոքր ու նոր  ձևավորվող ընկերությունների սեփականատերերի մեծ մասը կարծում են, որ պետք է իրենց կայանալու հնարավորություն տրվի: Այս հարցը հատկապես ավելի արդիական դարձավ, երբ Հայաստանում սկսեցին աշխատել սիրիահայ մեր հայրենակիցները։  Նրանք պարբերաբար հայտարարում են, որ օրինակ Սիրիայում իրենց  առաջին մի քանի տարին ազատում էին բոլոր տեսակի   հարկերից: Հայաստանում, սակայն, պատասխանատուները այդպես չեն կարծում: Նրանց մեծ մասն  այն կարծիքին է, որ հարկային արտոնությունները պետք է ոչ թե համատարած, այլ՝ թիրախային լինի:  Նշենք, որ Հայաստանում  գերփոքր բիզնեսի  60 տոկոսը  առևտրով  է  զբաղվում։ Սա ըստ ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանի, Հայաստանի տնտեսության շատ վատ վիճակի մասին է խոսում։

 

 

 

 

 

Back to top button