Միջազգային
Մերկելը Թուրքիայի հարցում պատրաստ է զիջումների՝ ասել է բրիտանացի դեսպանը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստ է Թուրքիայի հետ զիջումների գնալ եւ 75 մլն մարդու առանց վիզայի ռեժիմ հատկացնել՝ հակառակ նախագահ Էրդողանի՝ ԵՄ առանցքային պահանջները կատարումից հրաժարվելուն՝ գրում է The Telegraph- ը՝ վկայակոչելով Բեռլինում Մեծ Բրիտանիայի դեսպան Սեբաստիան Վուդի դիվանագիտական հաղորդումը։
Վուդը նշում է, որ Գերմանիայի կանցլերի վարչակազմը պատրաստ է գնալ «փոխզիջումային ձեւակերպումների» հակաահաբեկչական օրենսդրության հարցում։ «Չնայած արտաքին կոշտ դիրքորշմանը՝ ակնարկներ են նկատվում, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ գերմանացիները կգնան փոխզիջման՝ ԵՄ եւ Թուրքիայի հետ համաձայնագիրը պահպանելու համար»,- ասված է դեսպանի հաղորդման մեջ։