Մշակույթ

Հայաստանում մեկնարկում են Չինաստանի մշակույթի օրերը

alisagevorgyan
«ՀՀ և Չինաստանի ժողովրդական հանրապետության մշակույթի նախարարությունների միջև 2012-2016 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագրի շրջանակներում, արդեն երրորդ անգամ,  Հայստանում կանցկացվեն Չինաստանի մշակույթի օրեր: Բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին՝  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. համերգային ծրագրով հանդես կգա  Չինաստանի  սահմանափակ կարողություններով  անձանց  պարի և երգի համույթը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՀՀ-ում Չինաստանի Ժողովորդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն այսօր ստորագրել են երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև  2017-2020 թվականների մշակութային համագործակցության ծրագիրը, ինչը ապահովում է երկու երկրների մշակութային սերտ շփումները նաև առաջիկա տարիներին:

 

Հայ-չինական մշակութային համագործակցության ծրագրի շրջանակներում 2008 թվականից ի վեր մշակութային տասնյակ միջոցառումներ են իրականացվել և Հայաստանում և Չինաստանում: Դրանց թվում են՝ մրցույթներ,  փառատոններ, գիտաժողովներ և այլն: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր նշեց, որ կարևորում է  մասնավորապես այն ինստիտուցիոնալ համագործակցությունը, որը ձևավորվել է վերջին տարիներին:

«ՀՀ և Չինաստանի ժողովրդական հանրապետության մշակույթի նախարարությունների միջև 2012-2016 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագրի շրջանակներում, արդեն երրորդ անգամ,  Հայստանում կանցկացվեն Չինաստանի մշակույթի օրեր: Բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին՝  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. Համերգային ծրագրով հանդես կգա  Չինաստանի  սահմանափակ կարողություններով  անձանց  պարի և երգի համույթը: Հունիսի 12-ին ևս մեկ համերգ Երևանում, իսկ 13-ին իր տեսակի մեջ եզակի այս համույթը հանդես կգա նաև  Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Չինաստանի մշակույթի օրերի շրջանակում հունիսի 11-ին  Հ.Թումանյանի թանգարնում կբացվի Չիանստանի մետաքսի ասեղնագործության մշակույթը ներկայացնող ցուցահանդես, որը կգործի մինչև հունիսի 17-ը:

«Մենք համոզված ենք, որ մշակութային համագործակցությունը մեր հարաբերությունների կարևորագույն առանցքն են, որովհետև և Հայաստանը, և Չինաստանը ունեն մշակութային դարավոր ավանդույթներ»,-ասում է ՀՀ-ում Չինաստանի Ժողովորդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Թիան Էրլուն՝ կարևորելով նաև այսօր ստորագրած փաստաթուղթը, որը կապահովի  այդ հարաբերությունների շարունակականությունը:

«Մշակութային համագործակցությունը մեր հարաբերությունների գերակայությունն է, ինչը վերջին տարիներին զարգանում է մեծ արագությամբ : Այդ համագործակցությունն առնչվում է մշակույթի գրեթե բոլոր ոլորտներին: Առաջիկա կարևորագույն միջոցառումն, իհարկե, Չինաստանի մշակույթի օրերն են Հյաստանում, որն անցկացվում է արդեն երրորդ անգամ: Այս միջոցառումները լայն  հնարավորություն են ստեղծում մշակութային ոլորտում համագործակցելու և  միմյանց ավելի լավ ճանաչելու առումով»:

Դեսպան Թիան Էրլուն  իր խոսքում անդրադարձավ նաև Չինաստանի  սահմանափակ կարողություններով  անձանց  պարի և երգի համույթին, որն այս օրերին հանդես կգա Հայաստանում: «Այս համույթը առանձնահատուկ է ոչ միայն նրանով, որ սահմանափակ կարողություններով մարդիկ ցուցաբերում են պրոֆեսիոնալ բարձր մակարդակ: Նրանք բացահայտում են  գեղեցիկը  տեսնելու, ճանաչելու և այն փոխանցելու հնարավորությունները»,-ասաց դեսպանը:

Back to top button