ԱՄՆ Պետդեպ.«Թուրքիան պետք է հարգի Սուրբ Սոֆիայի տաճարի ավանդույթները»
Թուրքիան պետք է հարգի Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի ավանդույթները: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի օտարերկրացի լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները: Հույն թղթակիցը նրան խնդրել է մեկնաբանել մահմեդականների սուրբ Ռամադան ամսին հին ուղղափառ տաճարի պատերի ներսում Ղուրան կարդալու թուրքական իշխանությունների որոշումը:
«Մենք ընդունում ենք, որ Այա Սոֆիան բացառիկ նշանակության վայր է»,- ասել է Թոները՝ օգտագործելով ուղղափառ աշխարհի սրբավայրի հունական անվանումը: «Մենք թուրքական կառավարությանը կոչ կանեինք տաճարը այնպես պահել, որպեսզի հարգվեն նրա ավանդույթները և բարդ պատմությունը»,- հավելել է նա:
Ավելի վաղ Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել էր Սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրանի ընթերցումը, վրդովվել է նաև մի շարք երկրների ուղղափառ հասարակությունը: