Հասարակություն

Հակակարկտային կայաններով պաշտպանված է Հայաստանի տարածքի 8,5 տոկոսը

mariapapyan

Կառավարությունն այսօր 36 մլն դրամ է հատկացրել Արմավիրի մարզի մի քանի համայնքներում 12 նոր հակակարկտային կայան տեղադրվելու համար։ Այն կայանները կգումարվեն այն 172 կայաններին, որոնք այսօր գործում են Արմավիրի մարզում։

«Ռադիոլուրի» հետ զրույցում ԱԻՆ-ն Հայպետհիդրոմետ ծառայության փոխտնօրեն Արմեն Կարապետյանը հայտնել է, որ Հայաստանում այսօր տեղակայված է 460 հակակարկտային կայան։ Դրանցից Արմավիրում 172- ը, Արարատու՜մ՝92, Արագածոտնում՝ 62, Լոռիում՝ 33, Շիրակում՝ 62, Տավուշում՝ 13, Վայոց ձորում՝ 7, Կոտայքում՝ 19։

Արմեն Կարապետյանը հայտնել է, որ հակակարկտային կայաններով այսօր պաշտպանված է Հայաստանի տարածքի մոտ 8։5 տոկոսը, Արմավիրում՝ դա հասնում է 33 տոկոսի։

Խոսելով մայիսի 18- ին կարկտահարությունից տուժած շրջանների մասին՝ նա նշել է, որ կայանները չեն գործել կապի խափանման պատճառով։ Հակակարկտային կայանները կառավարվում են ռադիոկապով եւ SMS- ով։ SMS- ով կառավարվողները չեն աշխատել կապի խափանման պատճառով։ Ըստ պաշտոնյայի՝ այսօր փնտրում են ելքեր, որպեսզի կայանները միայն մեկ կապի միջոցով չկառավարվեն՝ ստեղծված իրավիճակից խուսափելու համար։

Անդրադառնալով հակակարկտային կայանների գործունեության արդյունավետության մասին՝ նա նշել է. «ՀՀ- ի բնակլիմայական, ռելիեֆային պայմանները թույլ չեն տալիս ուրիշ մեթոդներ եւ ձեւեր կիրառել։ Ուսումնասիրություններ երկար ժամանակ կատարվել են ՀՀ նախագահի հանձնարարականի համաձայն։ Նշվել են, բոլոր ժամանակակից մեթոդները եւ ասվել է, որ ՀՀ համար կիրառելի են երկու ձեւերը՝ գազագեներատորային, որը հիմա ենք օգտագործում, եւ ռեագենաային»։

Ռեագենտային մեթոդի պաշտպանվող տարածքն ավելի մեծ է, բայց նրա արդյունավետությունը կազմում է 45 տոկոս։ Հայպետհիդրոմետ ծառայության փոխտնօրենը նշել է, որ այժմ փորձում են այս մեթոդները համատեղել, որը չափազանց բարդ խնդիր է։

Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի թողարկումից

Back to top button