Մշակույթ

Նարեկ Հովսեփյանն ու «Նոյյան աղավանու վերադարձը»

hasmikmartirosyan

Նարեկ Հովսեփյանh այսօր կդառնար 30 տարեկան, եթե հանկարծակի սիրտը կանգ չառներ: Նա կդառնար մտքի տիրակալ` ասում են նրա ընթերցողներն ու գրականագետները: Չնայած, որ Նարեկի գրական ժառանգությունը  ավելի շատ փիլիսոփայական ուղղվածություն ունի, բայց ոչ՝ մտացածին: Ո՞վ է երիտասրդ գրողը, ի՞նչ ժանրում է ստեղծագորել և ի՞նչ է առաջարկում իր ընթերցողին:

 

Նարեկ Հովսեփյան անունը միգուցե շատերին հայտնի չէ: Նա  երիտասարդ, տաղանդավոր գրող էր, կասեի՝ անգամ փիլիսոփա, ում խորհուրդները, մտքերը, ներաշխարհը ոչ միայն անեզեր ու անընդգրկելի էր, այլև բաց՝ ընթերցողի համար, բայց եւ  դժվարընկալելի։

Նարեկը ծնվել է 1986 թվականին, Իջևանի շրջանի Սևքար գյուղում, մեծացել, հասակ է առել ինչպես բոլոր երեխանները, խաղացել է ու չարաճճիություններ արել, սիրել է հայրենի հողն ու բնույթունը, ծառ ու ծաղիկ, կենդանիներ, սակայն ամեն ինչից շատ… գիրքը:

Ըստ Հասմիկ Գուլակյանի, ում համար երիտասարդը դարձել է հոգեզավակ, հեռուստացույցով չի տարվել, իսկ համակարգիչը մնացել է չիրագործված երազանք: Ավելին՝ մեծ աշխարհի հետ չի շփվել, 17 տարիների ընթացքում մեկ անգամ է Երևան եկել: Չի շրջել աշխարհով, բայց պատկերացումներով ճիշտ վերլուծութոններ է արել, քանի որ աշխարհի մասին Նարեկի գիտելիքների հիմնական աղբյուրը ինքնակրթությունն է եղել, ու շատ ընթերցելը, որն էլ դարձել է ամենօրյա սնունդ:

2003 թվականին ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետը, սակայն չի ավարտել: 18 տարի դեռ չբոլորած մտքի թռիչքի պահին՝ սիրտը կանգ է առել: Այսօր Ավ. Իսահակայնի անվան գրադարանում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված Նարեկ Հովսեփյանի ծննդյան 30-ամյակին, ինչպես նաև «Նոյյան աղավանու վերադարձը» ուտոպիական վիպակի քննարկումը: Ըստ Հասմիկ Գուլակյանի, ով կազմել, խմբագրել է վիպակը, «Նոյյան աղավնու վերադարձը» ազգային ծրագրի հենք կարող է դառնալ, ծրագրային գործ: Առաջին գիրքը հրատարակվել է 2005 թվականին և երկրոդը՝ 2007-ին:

Նարեկ Հովսեփյանը մեզ է ավանդել իր մաքսիմները, որոնք պատգամներ են  իր ազգին։ Թողել է իր եզրահանգումները մանկավարժության, դպրոցի, գիտության, երաժշտության, գրականության, հոգեբանության, հավատի և, ամենակարևորը՝ հայրենասիրության մասին։

Թեմատիկ ո՞ր տեսանակյունից կարելի է ներկայացնել Նարեկի ասույթները, որոնք կոչվում են մաքսիմներ, մտավորականի որ տեսակին է մոտ  երիտասարդ ստեղծագործողը։

Հասմիկ Գուլակյանը դժվարանում է պատասխանել, բայց այն որ 14- ամյա պատանին պետության փրկության ծրագիր է ներկայացնում, հարկավոր է, որ պետական իրավասու մարմինները հետամուտ լինեն վերջինիս դրույթներին: Նարեկը, ինչպես և իսկական գրողները, փիլիսոփա է։ Սակայն նրա մաքսիմները վերացական չեն, այլ ապրված մտքեր են: Ահա մեկ հատված վիպակից, որը վերաբերում է դպրոցին:

«Բյուջեի հարստացման լավագույն ծաղիկներից մեկը դպրոցի համար անիմաստ ծախսերի կրճատումն է: Աղքատ և փոքր երկրի համար, ինչպիսի որ մենք ենք, համընդհանուր ուսուցումը համարում են անիմաստ և շքեղություն: Երկրիս ապագան հայրենիքի գիտական ներուժն ու իմացությունն է: Դպրոցն այդ ուժի աղբյուրն է: Եթե փակենք  դեպի մեզ առաքված ակունքը, ապա կթուլանա և կամայանա աշխարհի ստեղծումից ի վեր մեզ պարգև հասած մի բուռ Հայաստանը: Դպրոցը մեր ամրոցն ու սահմանն է: Փող տնտեսել թույլ ամրոց ունենլու համար և չպշտպնված զինվոր ու ժողովուրդ, նշանակում է գիտակցաբար ընտրել դավաճանության ուղին»։

Զրուցակիցներս նկարագրելով Նարեկ Հովսեփյանին նշում են, որ Նարեկի անունն անգամ հուշում է  երիտասարդի էությանը: Ծնողները Նարեկ են դրել անունը, ու Գրիգոր Նարեկացու «Նարեկը» մտել է նրա էության մեջ: Երիտասարդի տաղանադի մասին ծնողները, գուցե և իմացել են, բայց ստեղծագործություններին ավելի խորքից ծանոթացել են մահից հետո՝ ընթերցելով տետրերի  լուսանցքներում, կամ տարբեր թղթերի վրա գրված պատառիկներից, որոնք հավաքվել են և գրքեր դարձել:

Ըստ ներկանների՝ որտեղի՞ց 17- ամյա պատանուն այդքան խորը զգացականություն, շրջահայացություն: Նրա գրքի վերնագիրը՝ «Նոյան աղավանու վերադարձը» ևս մեկ անգամ փաստում է, որ աղավնին բերեց փրկության ճյուղը, իսկ նա իր վիպակում այդ փրկության ճյուղը տեսնում է հայոց մեծերի ձեռքում։

Back to top button