Հասարակություն

Տաք օրերը դեռ առջևում են

sonahakobyan
Այսօր, վաղը և մյուս օրը շրջանների մեծ մասում տեղումները կպահպանվեն՝ հատկապես հյուսիսային հատվածում հնարավոր են առատ տեղումներ: Հունիսի 12-ին տեղումները կպահպանվեն միայն հարավային շրջաններում՝ ներկայացնելով առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներն ասել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը և նշել, որ անձրևոտ և ցուրտ եղանակից պետք չէ հուսահատվել: Տաք օրերը դեռ առջևում են: Զարուհի Պետրոսյանը, սակայն, չի բացառել նաև կարկուտի հավանականությունը առաջիկա օրերին:

Արմավիրի մարզում մայիսի 23-ին տեղի ունեցած ուժեղ քամու և կարկուտի պատճառած վնասներիի հետևանքների վերացման և մարզում մի շարք հիմնախնդիրների լուծման համար գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Արմավիրի մարզի մի քանի համայնքներում լրացուցիչ 12 հակակարկտային կայաններ տեղադրելու նպատակով հատկացվել է 36 միլիոն դրամ: Հարցը այսօր կառավարության նիստում բարձրացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Մնում է հակակարկտային կայաններն իրենց արդարացնեն։ Ի դեպ, Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը չի բացառում՝ առաջիկայում ևս հանրապետութւյան առանձին հատվածներում կարկուտ տեղա:

Հունիսի 12-ին տեղումները կպահպանվեն միայն հանրապետության հարավում: Այնպես որ՝ Զարուհի Պետրոսյանը հասարակությանը հորդորում է չհուսահատվել անձրևոտ և ցուրտ եղանակից: Տաք օրերը դեռ առջևում են:

Ընդհանրապես՝ հունիսի միջին ամսական ջերմաստիճանը նախատեսվում է նորմայի սահմաններում, ամսական տեղումների քանակը՝ նույնպես նորմայի սահմաններում, հարավային կեսում՝ բացասական շեղումով:

Ի տարբերություն անցյալ տարվա, երբ դիտվեց բավականին շոգ ամառ, այս տարվա հուլիս և օգոստոս ամիսներին կանխատեսվում է նորմային մոտ ջերմաստիճան՝ դրական շեղումով:

Ինչ վերաբերում է Սևանա լճին, ապա երեկվա դրությամբ ջրի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ 12 սմ-ով բարձր է: Զարուհի Պետրոսյանի հավաստիացմամբ՝ ջրամբարների վիճակը նույնպես բարվոք է:

Back to top button