Սպորտ
Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour 2016-ին
Հունիսի 9-ին Փարիզում կմեկնարկի «Grand Chess Tour 2016» սուպերմրցաշարը, որին կմասնակցեն աշխարհի ուժեղագույն շախմատիստները:
Դրանք են Հայաստանի առաջին համար Լեւոն Արոնյանը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, հոլանդացի Անիշ Գիրին, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, բուլղարացի Վեսելին Տոպալովը, ֆրանսիացի Մաքսիմ-Վաշյե Լագրավը, ամերիկացի Վեսլի Սոն եւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը:
Մրցումները կանցկացվեն արագ եւ կայծակնային շախմատում եւ կավարտվեն հունիսի 12-ին: Հունիսի 9-ից 10-ը կանցկացվեն արագ շախմատի, իսկ 11-ից 12-ը` կայծակնային խաղի մրցումները: