ԿարևորՔաղաքական

ԵԽ նախագահը դատապարտել է Բունդեսթագի պատգամավորի մասին հնչեցրած Էրդողանի հայտարարությունները

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատական հայտարարությունները Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներին հասցեին՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո: Մարտին Շուլցը այդ առիթով նամակ է հղել Էրդողանին, որից այսօր մեջբերումներ են կատարել գերմանական լրատվամիջոցները:

Եվրախորհրդարանի նախագահը  Թուրքիայի ղեկավարից պահանջել այլևս չհամեմատել Բունդեսթագի պատգամավորների խորհրդարանական գործունեությունն ահաբեկչական խմբավորումների գործունեության հետ:

«Նման քայլը տաբուի ակնհայտ խախտում է, ես խստորեն դատապարտում եմ դա»,- ՏԱՍՍ գործակալաթյան փոխանցմամբ Էրդողանի խոսքերին արձագանքել է Շուլցը:

Back to top button