Սպորտ

Ուկրաինայի քաղաքացի հայ բռնցքամարտիկը հրաժարվել է մեկնել Բաքու

Մեր հայրենակից Գևորգ Մանուկյանը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք օլիմպիական լիցենզավորման մրցաշարին, այսպիսով զրկվելով բռնցքամարտի Ուկրաինայի հավաքականի կազմում Ռիո 2016-ին մասնակցելու հնարավորությունից, գրում է Interlurer.com

«Ես չեմ գնում Բաքու, իմ արմատները հայկական են իսկ Ադրբեջանը հիմա պատերազմում է Հայաստանի հետ, այդ պատճառով էլ ես չեմ գնա Ադրբեջան,» -ասել է Գևորգ Մանուկյանը:

Հիշեցնենք որ Գևորգ Մանուկյանը արծաթե մեդալ էր նվաճել 91 կգ. քաշային կարգում, Բաքվում կայացած եվրոպական խաղերում, որտեղ ներկայացնում էր Ուկրաինան:

Հատկանշական է որ պարգևատրման արարողության ժամանակ չնայած այն հանգամանքին որ մեդալները հանձնում էր անձամբ Իլհամ Ալիևը, լսելով հայկական անուն ազգանունը դահլիճը սկսում է մոլեգին սուլել, և միայն Ալիևի սաստող արտահայտությունից հետո է հնարավոր լինում հանձնել մեր հայրենակցի նվաճած մեդալը:

Back to top button