Հասարակություն

ԼՂՀ պատգամավորը տուժող է ճանաչվել

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով քննչական խմբի կողմից հունիսի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ: Այդ մասին հայտնում են ԼՂՀ Ոստիկանությունից:

Հունիսի 6-ին ծեծի ենթարկված Հայկ Խանումյանը գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցում, դեպտի առնչությամբ քրեական գործ է հարուցված:

Կատարվել է դեպքի վայր հանդիսացող Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակի համապատասխան հատվածի զննություն, որի ընթացքում նաև արձանագրվել են այն շենքերն ու շինությունները, որոնց վրա տեղադրված են տեսագրող սարքեր, որոշվել է առգրավել տեսագրող սարքերի դեպքին վերաբերող հնարավոր տեսագրությունները:

Back to top button