Աթեշյանն ամեն ինչ անում է, որ մնա պատրիարքի աթոռին՝ ասում է Հացպանյանը
«Աշխարհում չեք գտնի գեթ մեկ հայ, ընդ որում` Թուրքիայի Հանրապետության հարյուրհազարավոր հայերից, որ դժգոհեն Բունեսթագի այդ բանաձեւից։ Արամ Աթեշյանն իր չափնը կորցրած, ոչ իր տեղում, Մեսրոպ Մութաֆյանի (Կ.Պոլոս պատրիրաք. խմբ.) աթոռին բարձած անարժանաբարո մարդ է, որին մանկությունից եմ ճանաչում… որեւէ ուրիշ մարդ նման կարծիք չունի»,- «Ռադիոլուրին» ասել է Թուրքիայում ծնված ու կյանքի մեծ մասն այնտեղ անցկացրած, այժմ Հայաստանում բնակվող տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանը։
Նա հերքել է, թե Աթեշյանը նման նամակ գրել է թուրքական իշխանությունների ճնշման տակ։ «Ոչ թե ճնշումներ կան Արամ Աթեշյանի վրա, այլ հակառակը՝ Էրդողանի իշխանության օրոք ամեն ինչ անում է, որ մեկ ժամ ավելի մնա փոխանորդի աթոռին։ Պոլսո պարտիրարքարանը զավթված է Արամ Աթեշանի կողմից։ Նա վախենում է ընտություններից, որովհետեւ՝ պատրիրաքական ընտրություններ լինեն՝ իրեն օգտին քվեարկող մեկ մարդ չի լինի։ Ինքը դա շատ լավ գիտակցելով՝ այս ամենն անում է, որպեսզի թուրքական իշխանությունները պահեն իր կողմից զավթած աթոռին»,- ասել է Հացպանյանը։
Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի թողարկումից